ՌԴ մարդասիրական օգնության շնորհիվ Արցախի տարածքում վերականգնվել է ավելի քան 300 շինություն, ՌԴ ԱԻՆ

Ռուսաստանի մարդասիրական օգնության շնորհիվ Արցախի տարածքում վերականգնվել է ավելի քան 300 շինություն, ՌԴ ԱԻՆ-ին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են ստուգել բնակելի տներն ու սոցիալական ենթակառուցվածքների շինությունները։ Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինարարական նյութերի օգտագործմամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 շինություն։ Աշխատանքներ են տարվում ևս ավելի քան 450 շինությունում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություններ, որոնցից ավելի քան 50-ը՝ Ստեփանակերտում։