Այսօրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ը տեղեկացնում է, որ այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-գրված է հայտարարության մեջ: