Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է միայն վախեցնել սեփական ժողովրդին: Մենք ՝ հայերս, նրանից չենք վախենում. Արա Աբրահամյան

Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին։ Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում: Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթներին։

«Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր «երկաթե բռունցքով» և այլ ագրեսիվ գրոհներով:

Մեզ չեն հուզում նրա բռնապետական ​​բարքերն ու հռետորաբանությունը: Բայց ադրբեջանցի ժողովրդի համար Ալիևը սպասվող մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը ոչ թե նրանց, այլ իշխողի մեջ է, որը խոսում է խաղաղության և համատեղ կյանքի հեռանկարների մասին, և միևնույն ժամանակ միտումնավոր հող է նախապատրաստում և իր ժողովրդին տանում դեպի նոր պատերազմ: Բայց ոչ Էրդողանը, ոչ էլ դահիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա դիմել էր Բաքվի հրապարակում կանգնած, այլևս չեն օգնի Ալիևին»:

Աբրահամյանը շեշտել է, որ հայերը ամենաինտեգրված ժողովուրդն են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` իսլամական և այլ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու մեծ փորձ ունեն: «Բայց իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործողություններով՝ Ալիևը, ցավոք, իր նկատմամբ վստահության նույնիսկ մեկ տոկոս չի թողնում»: