Միթե՞ իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը․ Գեղամ Մանուկյանը՝ իմքայլականներին

Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Լուսինե Բադալյան, Բաղդասարյան Նազելի, Սոս Ավետիսյան, Հայկ Գևորգյան, Բաբկեն Թունյան, Անուշ Բեղլոյան։ Մնացյալներին չհիշատակեմ, ում բարևել եմ անցնող տարիներին։ Մեկին՝ պաշտոնյաների հետ հանդիպմանը (որոնց հիմա նախկին եք կոչում, իսկ այն ժամանակ լավ էլ ժպտում էիք), մեկ ուրիշին՝ աշխատանքային հարաբերություններից ելնելով, մեկելին՝ ճամփորդություններին, քննարկումներին, ընկերական հավաքներին, հարցազրույցներ տալիս։

Միթե՞ ես սխալվել եմ և մարդ էակների չեմ բարևել, զրուցել։ Միթե՞ իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը։ Ձեզ չեմ վիրավորում, ինքս եմ վիրավորված, քանի որ ոչ միայն շալակել եք դավաճանի պիտակը, այլև՝ անգամ մի մեծ դավաճանի պաշտպանելու համար, նրա ապահովության, խորհրդարանական պաշտպանվածության համար բոլորիդ իր են անվանում, ՎԵՇՉ, ՌՅՈՒԿԶԱԿ, ոչինչ։ Դուք ունե՞ք արժանապատություն։ Հայրենիքի կորստից հետո դրա մասին արդեն իմաստ չունի՞ խոսել։ Կոպիտ հնչեց։ Ստիպված հրապարակային գրեցի, բայց այլևս բավ է։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։