Ստուգումներ 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մարտական հենակետերում (լուսանկարներ)

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։

Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։