Հայաստանի արտգործնախարարն Արցախում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

«Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։ Նախարարը մասնակցեց Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը»,- ասված է գրառման մեջ: