Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դանիել Բալայանն ազատվել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: