Հիշո՞ւմ եք ինչքան ասողներ կային, թե. «17-ի շարժումը մեզ խանգարում է, այ որ իրենք չլինեն, մենք «շատ արագ» Նիկոլի հարցը կլուծենք»․ Վրթանեսյան

Անցյալ տարվա դեկտեմբերին, այս տարվա հունվարին հիշո՞ւմ եք ինչքան ասողներ կային, թե. «17-ի շարժումը մեզ խանգարում է, այ որ իրենք չլինեն, մենք մի շաբաթում / մի ամսում / «շատ արագ» Նիկոլի հարցը կլուծենք»։

Հիմա ո՛չ ակտիվ բողոքներ կան, ո՛չ էլ զանգվածային ոգևորություն ընդդիմությամբ… Իսկը ժամանակն է, որ այն օրերի «ճիշտ պայքարողները» փողոց դուրս գան և Նիկոլին լարեն, բայց մի տեսակ կորել են։ Չկան։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց ինչ-ինչ պատճառներով բողոքները վերսկսվեն, նույն այդ մարդիկ ռուբիլնիկի մեկ շարժումով էլի կմիանան ու կսկսեն հին երգը. «Աաա, սրանք էլի մեզ խանգարում են, այ որ դադարեցնեք ցույցերը, այդ ժամանակ մենք ճիշտ կբողոքենք, մի շաբաթում Նիկոլին կտապալենք»։

Ու գրեթե վստահ եմ, որ այդ կուտն ուտողների թիվն անցյալ անգամվա համեմատ պակասած չի լինի։

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։