Այդ դասերն այժմ բոլորովին այլ մտորումներ են, այլ հուզականություն

Ամեն առավոտ 9։30 Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողների համար հեռավար դասընթաց եմ վարում Ադրբեջանի էթնիկ-դավանական պատկերի մասին։ Թվում է, թե սովորական դասեր են, բայց՝ ո՛չ։ Դրանք այդպիսին էին դեռ երկու տարի առաջ, սակայն այժմ բոլորովին այլ մտորումներ են, այլ հուզականություն։

Զարմանալի զգացում է՝ գրատախտակի փոխարեն օգտագործվող «Word»-ում ամեն հայերեն տառ գրելիս հասկանում ես, որ մեծագույն պատիվ է և պատասխանատվություն համեստորեն շարունակել մեր հռչակավոր սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի, արդեն շուրջ 1500-ամյա ամարասյան ավանդույթը և մեր սրբազան այբուբենի ամեն մի տառով ևս մեկ անգամ հաստատել, որ Արցախը հայկական է եղել և հայկական էլ մնալու է՝ ի հեճուկս բարբարոս թշնամու։

#հավերժականՀայաստանը

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից