Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատի համայնքապետի պաշտոնը

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 54.48%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն՝ Դիանա Գասպարյանը, ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին  տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան  էջից:

Վաղարշապատի նորընտիր ավագանիում մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15 մանդատ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ: