Սևան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Սարգիս Մուրադյանը

Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը, համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանը: Այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանը։

Ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ`

«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք` 21 մանդատ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 3 մանդատ.

«Հանրապետություն» կուսակցություն` 3 մանդատ: