ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հասկանում, նա ռուսի ստրուկ է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ադրբեջան-Հայաստան հակամարտության հարցում, ալյանսը ոչ մեկի կողմից չի, չեզոք է։ Ա՛յ քեզ բան․․․ Այդ Ստոլտենբերգ կոչեցյալը, քաղաքանությունից ոչինչ չի հասկանում։ Նրան խորհուրդ կտամ այցելել Հայաստան, լսել հայաստանցի քաղաքագետ-վերլուծաբաններ Ստեփան Գրիգորյանին, Լևոն Շիրինյանին, մնացած առաջադեմներին, ԱԺԲ կուսակցությանը, որպեսզի վերջապես հասկանա ՆԱՏՕ-ի և արևմուտքի շահերը տարածաշրջանում։ Իսկ ՆԱՏՕ-ի և ողջ Արևմուտքի շահերը պահանջում են պաշտպանել բազմաչարչար հայ ժողովրդին, այդ թվում հանուն հայ ժողովրդի, ՆԱՏՕ-ն պարտավոր է նաև պատերազմել իր անդամ Թուրքիայի դեմ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից