Դեպքի առնչությամբ ես 2020 թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազությունում հանցագործության մասին հաղոդում էի ներկայացրել

Վստահ եմ՝ հիշում եք, որ 2019-ի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում վարչապետ աշխատող, պետական պահպանության տակ գտնվող անձը, որ պետական գումարներով ապրում է Ձորափի 74 հասցեում, որը, ի դեպ, երկկողմանի պետականորեն պահպանվող շինություն է, փախել էր ընտանիքով ու միացրել ուղիղ եթեր։

Այս դեպքի առնչությամբ ես 2020 թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազությունում հանցագործության մասին հաղոդում էի ներկայացրել, որին ի պատասխան ստացել եմ զրո պատասխան։ Զանգել եմ, ուղիղ եթերով հարցում եմ արել, պատասխանել են, թե դիմեք հասարակայնության հետ կապերի բաժին ու թողել անպատասխան։

Այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին, այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն և ահա այս դիմումը ներկայացրել։ Սպասում եմ պատասխանին։

Սոնա Աղեկյան, դեռևս Երևան
4 դեկտեմբերի 2021 թվական