Արմավիր համայնքում «ՔՊ»-ն կստանա ավագանու բոլոր մանդատները

Արմավիր համայնքում «ՔՊ»-ն կստանա ավագանու բոլոր մանդատները։ Այս մասին հայտնում է Արմավիրում ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը։

«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:

8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր»,- Ֆեյսբուքում գրել է Խուդաթյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրում, բացի «ՔՊ»-ից, այլ ուժ չէր առաջադրվել: