Կարգալույծ է հռչակվել Չիկագոյի Ամենայն Սրբոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղեւոնդ Ծ. Վարդապետ Բենդեզյանը

Կարգալույծ է հռչակվել Չիկագոյի Ամենայն Սրբոց եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Ղեւոնդ Ծ. Վարդապետ Բենդեզյանը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը։

«ԿԱՐԳԱԼՈՅԾ ԿԸ ՀՌՉԱԿՈՒԻ

Տ. ՂԵՒՈՆԴ Ծ. ՎՐԴ. ԲԷՆԴԷԶԵԱՆԸ

Շիքակոյի, Ա.Մ.Ն., Ամենայն Սրբոց եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տ. Ղեւոնդ Ծ. Վրդ. Բէնդէզեան իր կատարած ուխտին անհաւատարիմ գտնուած ըլլալով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս 21 Հոկտեմբեր 2021 թուակիր Հայրապետական վճիռով զինք կարգալոյծ հռչակեց։

Այսուհետեւ Ղեւոնդ Ծ. Վրդ. կը դադրի հոգեւորական ըլլալէ եւ կը դասուի աշխարհականներու կարգին՝ Վարուժան Բէնդէզեան անունով»։