Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

Հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները:

Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում: