Իսրայելական ռեժիմը ստում է՝ բանակցությունները խափանելու համար. Խաթիբզադե

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ իսրայելական ռեժիմը, որի կյանքը պայմանավորված է լարվածությամբ, վերսկսել է իր աշխատանքը և ստել է Վիեննայում բանակցությունները խաթարելու նպատակով։ Գրում է IRNA-ն:

«Բանակցային սեղանին գտնվող բոլոր կողմերն այժմ անկախության և քաղաքական կամքի փորձարկում են անցնում իրենց առաքելության համար՝ անկախ կեղծ լուրերից, որոնք հորինվել են փչացնելու հաջողության հնարավորությունները», – գրել է Սաիդ Խաթիբզադեն Twitter-ի իր միկրոբլոգում։

Վիեննայում բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է վերացնել ԱՄՆ-ի բռնաճնշումները և անօրինական պատժամիջոցները, սկսվել է անցած երկուշաբթի, և Իրանի պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Ալի Բաղերին։