Նախիջևանում մարտական կրակի արձակմամբ մարտավարական վարժանքներ են անցկացվել

«Նախիջևանի կայազորի զորքերի 2021 թ. ուսումնական տարվա համակարգման պլանի համաձայն»՝ մարտավարական վարժանքներ են անցկացվել Առանձին համակցված բանակի հրետանային, հրթիռային, ականանետային և հակատանկային մարտկոցների մասնակցությամբ՝ մարտական կրակի արձակմամբ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Պատերազմականին լիովին մոտ պայմաններում անցկացվող մարտավարական զորավարժություններում մեծ ուշադրություն է դարձվել ստորաբաժանումների համակարգմանը և անապատում նրանց հմտությունների կատարելագործմանը, մարտավարական և կրակային մանևրելու հմտություններին։