Ֆաշիստներն այսօր փորձում են ոչնչացնել սերբերին և հայերին…
Եվրոպան վարկաբեկվել է, և արդեն ոչ ոք չի կարող Եվրոպային համարել «ժողովրդավարության մարմնացում» կամ «մարդու իրավունքների պաշտպան»։ Եվրոպան, ԵՄ-ը, նրանց վերազգային ինստիտուտները պանթուրքիզմի և սուննի իսլամական ահաբեկչության նույն «խթանողներն» են, ինչպես ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և այլ երկրները, որոնք կամա թե ակամա նպաստում են Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը և նոր «թուրք» կամ թուրքամետ խամաճիկ «պետությունների» առաջացմանը…
Եվրոպայում կա Ալբանիա. այնտեղ չեն էլ թաքցնում, որ ցանկանում են «Թուրքիա լինել», այսպես ասած, «համադաշնային միությունում» միավորված։ Կոսովոյի և Մետոհիայի օկուպացված սերբական երկրամասը ԱՄՆ-ի և Եվրոպայի «խնամակալության» շնորհիվ նույնպես անցել է մահմեդական ալբանացիների իշխանության ներքո։ Ընդ որում՝ դեռ 2008 թ. փետրվարից։ Հիշում ենք, թե ինչպես էին այդ ժամանակ արևմտյան ամենաստոր երկրները առաջ էին մղում «անկախ Կոսովոյի» «պաշտոնական ճանաչումը»։ Եվ ինչպես էին Անկարայում ուրախանում «անկախ Կոսովոյի» և մարդու օրգանների առքուվաճառքով և թմրաբիզնեսով զբաղվող հանցագործների ղեկավարած այս պետական միավորման «պաշտոնական ճանաչման» առթիվ։ Թուրքերը հաճույքով շփում էին ձեռքերը, և հենց 2008-ին սկսել են բղավել՝ իբր, «ժամանակն է վերականգնել» թյուրքական աշխարհը Խորվաթիայից մինչև Չինաստան։ Ով աչք է փակում այս փաստերի վրա, նույնպես թուրք է, ֆաշիստ, մարդասպան։ Իսկապես, Կոսովոյում և Մետոհիայում սպանվել է առնվազն 10 հազար ուղղափառ քրիստոնյա (և նույնիսկ ալբանացի-քրիստոնյա…), առնվազն 300 հազարը վտարվել են իրենց հայրենի քաղաքներից և գյուղերից: Հայտնի է նույնիսկ դեպք, երբ ադիգները (չերքեզները), լինելով մահմեդական, չէին ցանկանում մնալ հանցագործների իշխանության տակ և խնդրել են Ռուսաստանին՝ ընդունել իրենց ու թույլ տալ բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում ադիգների բնակության վայրերում…
Իսկ այսօր, ընդ որում՝ մենք իրավունք ունենք ենթադրելու, որ ալբանացի հանցագործներին ոգեշնչել է այն, թե ինչպես են և Արևմուտքը, և Ռուսաստանը, և մյուս առաջատար պետությունները «թույլ տվել» Թուրքիային անպատիժ սպանել մեր Արցախի Հանրապետության հայերին. «անկախ Կոսովոյի» ավազակ առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են «միավորվել Ալբանիայի հետ և ստեղծել Մեծ Ալբանիա»։ Ավելորդ է ասել, որ ալբանացի ահաբեկիչ-մարդասպանների և թմրավաճառների նման մտադրությունները, եթե ոչ բացահայտ, ապա գաղտնի ամեն ողջունում է Թուրքիան։ Քանզի դա «մեծ թուրքական աշխարհ տանող ճանապարհի» մի մասն է:
Թույլ և, մեր մեջ ասած, Արևմուտքի նույնպիսի խամաճիկ է, ինչպիսին «Երևանի կառավարությունը», Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, չգիտի ինչպես արդարանալ Կոսովոյից և Մետոհիայից սերբ փախստականների առաջ, ինչպես արդարանալ սերբ ազգի առաջ։ Նոյեմբերի 24-ին նա ձեռնարկել է երկերեսանի «Դիմում ազգին», որտեղ, իբր, խոսում է իր հստակ և հաստատակամ մտադրության մասին՝ «բացատրություններ պահանջելու եվրոպական բոլոր իշխանավոր կառույցներից և կառավարություններից՝ կապված չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հայտարարությունների հետ՝ Ալբանիային միավորվելու ցանկության մասին»։ «Ես նամակներ կուղարկեմ բոլոր պետությունների ղեկավարներին՝ խնդրելով բացատրել, թե ինչպես է Ալբին Կուրտին ուղղակիորեն խոսում Կոսովոն և Ալբանիան միավորելու ցանկության մասին, բայց ոչ ոք, ոչ մի քաղաքական ատյան Եվրոպայում չի արձագանքել։ Նույնիսկ Եվրահանձնաժողովից, Եվրախորհրդարանից, նախարարներից ոչ ոք չի արձագանքել։ Հարցը պարզ կլինի՝ դուք նո՞ւյն կերպ կարձագանքեք, եթե մեկ ուրիշը ցանկանար միավորվել, ինչո՞ւ են ալբանացիներին ամեն ինչ թույլ տալիս, իսկ սերբերին՝ ոչ»,- ասել է Վուչիչը։ Նա դեռ իրեն միամիտ ապուշ է ներկայացնում, պարզ չէ՞: Ալբանացիները գտնվում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի «հովանու ներքո», իսկ Անգլիան «աջակցում» է այս երկուսին։ Հետևաբար, թուրքերին (օհ, ներեցե՛ք, ալբանացիներին…) ամեն ինչ թույլատրված է, իսկ Արևելյան Քրիստոնեության ներկայացուցիչներին, այսինքն՝ սերբերին ամեն ինչ արգելված է՝ «դեմոկրատական արևմտյան աշխարհի» տեսանկյունից»․..
Սերբիայի հետ Արևմուտքի առաջատար երկրներն ու քաղաքական գործիչները երկար ժամանակ գործել են այնպես, ինչպես վարվել են 2020 թվականին և հիմա անում են Հայաստանի ու հայ ազգի հետ։ Երևանում նստած է նույնպիսի փայտոջիլ (քաղաքական իմաստով), ինչպիսին Վուչիչն է, ուղղակի ազգանունը սերբական չէ։ Բայց էությունը նույնն է։ «Տեղացիների» ձեռքերով՝ նսեմացնել ու ջարդել ազգի ոգին, որը ենթակա է, եթե ոչ ոչնչացման, ապա՝ ստրկացման։ Հանուն և ի նպաստ թուրքի ու թուրքամետ տարրերի։
Սերբերի և հայերի պատմական ճակատագրերը գործնականում՝ գրեթե «երկվորյակներ» են։ Հարավսլավիան, իսկ այնուհետև նաև Սերբիան ոչնչացվել է հենց Արևմուտքի կողմից՝ ուղղակիորեն, ՆԱՏՕ-ի կողմից ուղղափառ բնակչության դեմ չհայտարարված պատերազմի միջոցով (իսկ դա՝ իհարկե, միայն սերբերը չեն): Մեզ, ինչպես միշտ, Արևմուտքը և աշխարհի այլ ծայրերում գտնվող արևմտամետ տարրերը ոչնչացնում էին թուրքերի ձեռքով։ Այն, որ Բալկաններում Արևմուտքը չէր խուսափում «սև գործից» և քրտնաջան աշխատում էր սերբերի հերթական ցեղասպանության ծրագիրը կյանքի կոչելու համար, իսկ Անդրկովկասում օգտագործվում էին նույն թուրքերը, իրավիճակի էությունը չի փոխվում։ Ավելի քան մեկ միլիոն սերբեր ՆԱՏՕ-ի հետ պատերազմից հետո իրենց վրա կրում են ուրան պարունակող զինամթերքի օգտագործման հետևանքները: Իսկ այն, ինչ Թուրքիան ու կովկասյան թաթարներն օգտագործել են հայերի դեմ, մեր կարծիքով, հայ հասարակությունն իրավունք չունի մոռանալու։ Ցավոք սրտի, եզրակացությունը հիասթափեցնող է՝ Արևմուտքը սկսում է սերբերի և հայերի ոչնչացման հաջորդ փուլերը։
Սերգեյ Շաքարյանց