Կառավարությունը 5-օրյա ժամկետում ամբողջական տեղեկություն կտրամադրի ՍԴ-ին․ դատավորի միջնորդությունը բավարարվեց

Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է քննել Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը։ Համապատասխան դիմումը ՍԴ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ամբողջական տեղեկություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ։

ՍԴ-ն բավարարեց դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը, որով պահանջվում է ՍԴ-ին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանին վերաբերող ամբողջական տեղեկություններ։