Ծանր է ապրել սեփական վախերի հետ

Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրագրողներին, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Ոմանց պետք է հասանելիություն ստանալ ընդդիմադիրների նամակագրությանը։

Եվ ոչ միայն: Սեփական թիմակիցներն էլ պաշտպանված չեն:

Իսկ արժե՞ զարմանալ, իհարկե`ոչ:

Մի մարդ, ով մտնում է իր ստատուսի տակ քոմենթ գրող «երիտասարդ կնոջ» էջ, նայում նկարներն ու դատողություն անում և դրանով հիմնավորում սեփական քաղաքական թեզերը, 7 միլիոն էլ կծախսի այլոց հեռախոսային նամակագրություններն ու խոսակցությունները լսելու համար:

Ծանր է ապրել սեփական վախերի հետ:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից