Մեր օրերի օկուպացված Հադրութը… (լուսանկարներ)

Հադրութի Դեօկուպացիա ՀԿ լուսանկարներ է հրապարակել թշնամու կողմից բռնազվթված Հադրութից և գրել․ «Համաձայն 1926 թ. Խորհրդային առաջին մարդահամարի, Հադրութի շրջանի բնակչության թիվը հասնում էր 25,247-ի, որից 24,685 (98%) հայեր էին։

Շրջանում հաշվվում էր ՀԱԵ 93 վանքեր ու եկեղեցիներ, մեծամասնությունը կառուցված միջին դարերում, Անիի հայկական թագավորության ժամանակներում (9-11 դդ), Խաչենի հայկական պետությունում (11-16 դդ), Դիզակի հայկական մելիքությունում (17-18 դդ).

Կային Հայկական էմիրության ժամանակաշրջանի (7-9 դդ.), կովկասյան Ալբանիայի ենթակայության տակ գտնվող հայ նախարարների (5-7 դդ) կոթողներ, ինչպես նաև Մեծ Հայքի հեթանոսական և քրիստոնեական շրջանի տաճարներ (2 դ.մթա – 5 դ.).

Գրեթե ամեն եկեղեցու մոտ տեղակայված էին հին հայկական գերեզմանոցներ։

Հադրութն այսօր գտնվում է բարբարոսների ձեռքին, որոնք բռնությամբ տեղահանել են բնիկ ժողովրդին և անարգաբար ոչնչացնում են պատմական հուշակոթողները»։

#Հադրութիդեօկուպացիա