ԱՄՆ–ում թունավորել են թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին. ԶԼՄ

Թուրք ընդդիմադիրքարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով Անկարայի կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ, թունավորել են, նա մահացել։ Այս մասին հայտնում է թուրքական Oda TV լրատվական կայքը։

Աղբյուրը նշում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը: Գյուլենի շրջապատից ևս մեկ մարդ է մահացել, իսկ վիլլայի աշխատակիցներին հրամայել են խուսափել մամուլի հետ շփումից, նշում է Oda TV-ն ՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:

Ամերիկյան տեղական լրատվամիջոցները չեն լուսաբանում այդ մասին տեղեկատվությունը։

Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին(Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։