Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։

«Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի», – ասված է վարչապետի որոշման մեջ: