Փարիզում քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։