Ստեփանակերտի մերձակայքում բացվել է խաղաղապահի արձանը

Չորեքշաբթի Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում բացվել է խաղաղապահի արձանը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղ մուտքի մեկամյակի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

Բրոնզաձույլ արձանը պատկերում է մի խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, Կալաշնիկով ինքնաձիգը ուսին և գրկած փխրուն աղջկան, որը նրան ծաղկեփունջ է տալիս: Արձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն էր։