Մանրամասներ՝ Շուշիի մոտ ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված քաղաքացիական անձի սպանության դեպքի մասին․ TOGARMA

TOGARMA  տելեգրամ ալիքը գրում է․

«Երբ հայ խաղաղ բնակիչներն աշխատում էին ճանապարհին, ադրբեջանական դիրքից իջել է մի ադրբեջանցի զինծառայող և մոտեցել նրանց։ Երկխոսություններ չեն եղել, ադրբեջանցին հեռացրել է ավտոմատը, հանել ատրճանակը և դեմ-դիմաց կրակել է աշխատողներից մեկին։ Միաժամանակ, ըստ վկաների ցուցմունքների, նա քթի տակ անհասկանալի ինչ-որ բան է քրթմնջացել։ Մնացած բանվորները, տեսնելով դա, փախել են։ Ադրբեջանցին սկսել է կրակել նրանց վրա, ինչի արդյունքում մի քանի բանվոր վիրավորվել են։ Դրանից հետո Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը  հանգիստ բարձրացել է դեպի Շուշի։

Այս պահին ադրբեջանական կողմը պնդում է, որ չի կարողանում գտնել հիշյալ զինծառայողին՝ իբր նա փախել է։ Սկզբունքորեն այլ բան չէր էլ սպասվում, տրակտորիստին սպանողն էլ էր անհետացել։ Նրան, ըստ երևույթին, դեռ փնտրում են։ Խաղաղապահներին կարող ենք հուշել, թե որտեղ կարելի է գտնել այսօր խաղաղ բնակչին սպանած, ավելի ճիշտ՝ մահապատժի ենթարկած սրիկային. Շուշիում հիմա խնջույք է, բարձրացե՛ք, այնտեղ կգտնեք նրան, վստահ ենք, որ արդեն հասցրել եք նրան մրցանակ հանձնել»: