Որքա՞ն գումար կհատկացվի Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Իսկ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար` 500 միլիոն դրամ»,- հավելեց Ներսեսյանը։