Էրեբունու և Նուբարաշենի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մայրաքաղաքի և Արարատի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը:

«Նոյեմբերի 3-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ: