Մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք․ նախագահականի պարզաբանումը

Հանրապետության նախագահի աշխատակազմից պարզաբանել են երեկվա պաշտոնական ընդունելությանը առանց դիմակի ներկայանալը։

«Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման ԲՈԼՈՐ մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության:

Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- գրված է պարզաբանման մեջ։

Ստացվում է՝ փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը միայ հասարակ մահկանացուներին է վերաբերում։