Պուտինը, Ալիևը և Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում ղեկավարները եռակողմ հայտարարություններ կստորագրեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերը: