Կարգավորել Լեռնային Ղարաբաղում իրավիճակն առանց Ռուսաստանի՝ անհնար է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ վերաբերվող հարցին։ Ըստ Պուտինի, այդ հարցն անհնար է կարգավորել առանց Ռուսաստանի մասնակցության։

«Անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղի սահմանին իրավիճակն` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում»,- ասել է Պուտինը։