Եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից

Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։

Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։

Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությո՛ւն մյուս բոլոր քաղբանտարկյալներին։ 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից