Տավուշում ականի պայթյունից 30-ամյա տղամարդ է վիրավորվել

Shamshyan.com կայքի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում, ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:

Կայքի տեղեկություններով, վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է: