Եթե բժիշկները դեմ են պատվաստվելուն, ինչո՞ւ պետք է պարտադիր լինի մյուսների համար

Եկեք արձանագրենք մեկ փաստ.

Այսօր այցելեցի Երևան քաղաքի X բուժհաստատությունը՝ տեսակցելու ընկերոջս: Բժիշկների սենյակի կողքով անցնելուց լսվում էին վրդովված բուժանձնակազմի ձայները. իհարկե քննարկվում էր պատվաստվել-չպատվաստվելը։ Բժիշկներից մեկը ասում էր, որ ՊՇՌ թեստի արժեքը դարձել է 5000-7000 դրամ, և համարյա ամբողջ հիվանդանոցի պերսոնալը գնալու է ամեն 15 օրը մեկ թեստ հանձնելու:

Ի՞նչ է դուրս գալիս. եթե բուժաշխատողները չեն ենթարկվում առողջապահության նախարարի հրամանին և չեն վստահում այդ պատվաստանյութերին, ինչո՞ւ պետք է վստահի հասարակ ժողովուրդը, ո՞վ կարող է ինձ պատասխանել:

Եվ վերոգրյալից ինձ մոտ հարցեր են ծագում. Anahit Avanesyan

  1. Եթե բժիշկները դեմ են պատվաստվելուն, ինչո՞ւ պետք է պարտադիր լինի բնակչության այն հատվածի համար, ովքեր աշխատում են այլ ոլորտներում:
  2. Եթե ՊՇՌ թեստը հնարավոր էր անել 5000-7000 դրամով, ինչո՞ւ մինչ օրս նույն թեստի համար ժողովրդից գանձվում է 15000-20000 դրամ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից