Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 6-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր:

Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13599 քաղաքացու հետազոտություն, որից 1185-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։