Պայքարի ինչ ռազմավարություն է նախատեսում ընդդիմությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, տնտեսական անկումից, երկրում աղքատության ցուցանիշի ավելացումից ու կտրուկ գնաճից։ Թադևոս Ավետիսյանն ասաց՝ որքան էլ իշխանությունները փորձում են լավատեսական թվեր ներկայացնել տնտեսության վերաբերյալ, շարքային քաղաքացին օրեցօր ավելի սուր է զգում կյանքի վատթարացումը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև քովիդի դեմ պատվաստման պահանջին, որի շրջանցումը գործատուներին սպառնում է տուգանքներով, իսկ աշխատողներին աշխատանքից ազատմամբ։ Որքանո՞վ է օրինաչափ այդ պահանջը։ Պատգամավորն ասաց, որ առողջապահության նախարարը որևէ իրավունք չունի մխրճվելու գործատու աշխատող հարաբերությունների մեջ, և որ նման որոշումը օրինաչափ չէ։

Վերջերս Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ընդդիմությունը վերսկսելու է փողոցային պայքարը, ինչի մասին այսօր խոսեց նաև «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Թադևոս Ավետիսյանը պարզաբանեց, թե ե՞րբ է հնարավոր, որ ընդդիմությունը նորից փողոց դուրս գա և թե ի՞նչ արդյունավետություն կունենա այդ պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում