Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներին ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,  որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով և ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր և ազգային արժեքների զարգացման: