Վրաստանում բերման են ենթարկել Սաակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պնդում էր, որ գտնվում է Բաթումում, ձերբակալվել է:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ես ցանկանում եմ մեր հասարակությանը հայտնել, որ հետախուզության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է», – ասել է Ղարիբաշվիլին: