БОЙНЯ 44. WarGonzo-ն հրապարակել է արցախյան պատերազմի մասին պատմող նոր փաստագրական ֆիլմի անոնսը

«БОЙНЯ 44» («Սպանդանոց 44»)։ Այսպես է կոչվում WarGonzo նախագիծի՝ հայ-ադրբեջանական հակամարտության 44 օրերի մասին պատմող փաստագրական ֆիլմը։

«Սա օբյեկտիվության հասնելու փորձ չէ, սա անձնական հայացք է մեր աչքի առջև ծավալվող պատմության և մարդկային ճակատագրերի անհամար ողբերգությունների, որոնք ներքաշված են պատերազմի անողոք ձագարի մեջ»,- այսպես են մեկնաբանում ֆիլմի հեղինակները՝ միաժամանակ հայտնելով, որ իրադարձությունները ցուցադրվում են WarGonzo –ի նկարահանող խմբի աշխատանքի պրիզմայով, որն անցած ամբողջ աշունն անցկացրել է ղարաբաղյան ճակատում:

Ֆիլմն առաջին անգամ կցուցադրի նախկինում չհրապարակված բազմաթիվ կադրեր, որոնք նկարահանվել են անմիջապես ռազմական գործողությունների ընթացքում: Եվ նաև նրանց պատմությունները, ովքեր մեզ հետ էին ամենավտանգավոր և դժվարին պահերին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 9 -ին: