Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են․ «Դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցած տարվա հակամարտության զոհերի հիշատակին։

Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»։