Բուսաբանական այգում կհիմնադրվի «Կյանքի պուրակ»․ Փաշինյան

Որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը: Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։