ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան անվտանգության նոր ձևաչափ են ստեղծում

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության գործընկերության նոր եռակողմ ձևաչափի ստեղծման մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան կհայտարարեն երեք երկրների միջև անվտանգության նոր եռակողմ գործընկերության մասին Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, որը կկոչվի AUKUS»,-ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ «Փոլիտիկո» թերթը հայտնել էր, որ երեք երկրները համաձայնության են եկել համագործակցության նոր ձևաչափի շուրջ, որը նպատակ ունի նպաստել առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների փոխանակմանը: