Մեղրիի ճանապարհին բեռնատար է շրջվել. 51-ամյա վարորդը հիվանդանոցում է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:00-ի սահմաններում «Iveco» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի  157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: