Մեր թշնամին իր երկրից դուրս է շպրտել «մարդու իրավունքների պաշտպանության» միջազգային հիմնադրամներին ու հասկացրել, որ դուք անելիք չունեք Բաքվում․ Տոնոյան

Ադրբեջանում կա Հոգևոր արժեքների քարոզի հիմնադրամ, որը պետական ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագրեր, պատվիրում գեղարվեստական վեպեր պատերազմի թեմայով, տպագրում դրանք մեծ քանակով, տանում շրջաններ, անվճար բաժանում մեծերին ու փոքրերին, նկարահանում է ֆիլմեր, կազմակերպում դրանց ցուցադրություն, իրականացնում հայրենասիրական թեմաներով միջոցառումներ։

Դեռ չեմ խոսում ՀԿ-ների աջակցության՝ նախագահի աշխատակազմին կից հիմնադրամի և Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության պետական հիմնադրամի գործունեության մասին։ Պետք չէ երկար փնտրել, թե ինչ են անում վերջին երկու հիմնադրամները։ Բավական է նայել կիսամյակային թեմատիկ մրցույթների ցանկերը ու տեսնել, թե ինչ թեմաների ու միջոցառումների համար է պետությունը գումարներ տալիս ՀԿ-ներին ու երիտասարդական նախաձեռնություններին ու անել հետևություններ։

Մեր թշնամին իր երկրից դուրս է շպրտել «մարդու իրավունքների պաշտպանության» միջազգային հիմնադրամներին ու հասկացրել, որ դուք անելիք չունեք Բաքվում, քանի որ մենք գիտենք «մեր մարդկանց իրավունքների պաշտպանության ամենաճիշտ ճանապարհը»։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։