Մեկնարկում է նոր ծրագիր. պատերազմում զոհված զինծառայողների երեխաները կմեկնեն արտասահմանյան շրջագայության

«Հակոբյաններ» համահայկական կենտրոնի և «Չումբո» նախաձեռնող խմբի կողմից կմեկնարկի նոր ծրագիր, որի շրջանակներում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների երեխաները կմեկնեն արտասահմանյան շրջագայության:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական վճարումների քաղաքականության և ընտանիքի հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը:

«Մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել են ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները, որի ընթացքում քննարկվել են մեկնարկող նախագծի վերաբերյալ հարցեր: Ընդհանուր առմամբ՝ ընդգրկվել են 10-12 տարեկան երեխաներ, որոնց թիվ ավելի քան 200 է: Բոլոր զոհված զինծառայողների երեխաները՝ ամեն մեկն իր տարիքային խմբին համապատասխան, կմասնակցեն ծրագրին: Շրջագայության ժամանակ կկազմակերպվեն բազմաթիվ ժողովներ, կրթական, մշակութային ծրագրեր: Ըստ նախատեսվածի՝ երեխաների առաջին խումբը շրջագայության կմեկնի մինչև տարեվերջ: Ծրագրի նպատակներից է ստեղծել Արցախի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության միջև ամուր կապեր»,- ասաց Ս. Դադայանը: