Սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություները՝ միայն անձնագրերով

ՀայՓոստը տեղեկացնում է, որ ընկերությունում իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակում սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություններն այսուհետ մատուցվելու են միայն  հաճախորդների նույնականացումը իրականացնելուց հետո:

ՀայՓոստ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել մեկ անգամ, ուստի հաճախորդներին հորդորում են սեպտեմբերի 1-ից  առաջին անգամ փոստային բաժանմունք այցելել վավեր անձնագրով/ID քարտով, տրամադրել հեռախոսահամար կամ բաժանմունքի աշխատակցին մոտենալիս նշել վավեր անձնագրի/ID քարտի սերիան և համարը: