Նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները չեն անհետանում կամ գերեվարվում

Առավոտյան անդրադարձել էի շուրջ 40 օր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծին անհետ կորած 2 հայ զինծառայողների ճակատագրին, որից մի քանի ժամ անց, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց ևս մեկ զինծառայողի անհետանալու փաստի մասին:

Ըստ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում:

Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից