Հայ կինը շարժիչ ուժ․ «Նազանի» հայ կանանց ակումբ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է

«Նազանի» հայ կանանց ակումբի հիմնադիր-ղեկավար,  երգահան, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Հովները։

Դարեր ի վեր հայ կինը եղել է ընտանիքի հիմքը, շարժիչ ուժը, նա պատմության տարբեր փուլերում կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել, և այսօրվա մեր գոյության մեջ մեծ ներդրում ունի նաև հայ կինը։

Աննա Հովների հետ զրուցել ենք «Նազանի» հայ կանանց ակումբի ստեղծման նպատակի, մոտեցումների և սկզբունքների, նախատեսվող միջոցառումների, անդամագրվելու պայմանների, ինչպես նաև հայ կնոջ տեսակի և պարտականությունների մասին։

«Հայ կինը կոչում է», – ընդգծեց Աննա Հովները՝ հավելելով, որ այսօր, ցավոք սրտի, կանայք մոռացել են՝ ով են իրենք, չգիտեն մեր պատմությունը և հետևաբար՝ չգիտեն, թե ինչ դերակատարում ունեն իրենք պետականաշինության գործում։

Մանրամասները՝ տեսանյութում