Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ է ընտրվել

Oգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը: Կուսակցության հիմնադիրներն են Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համաժողովի ընթացքում ընդունվել է Կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի ունեցելԿուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։

Կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել Մանե Թանդիլյանը։